Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն:
Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Ֆան Յունը շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 30 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ:
«Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին՝ դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ՞,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները զարգացում են ապրել և հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ: