00:00:00

Մեկ տարի առաջ Փաշինյանի գաղափարը ծաղրող Հովհաննիսյանը ԵՊՀ-ում պաշտոն է ստացել

11:23, 06 ապրիլ 2022

Մեկ տարի Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք կառուցելու վերաբերյալ արված հայտարարությունը ծաղրած անձը Երևանի Պետական համալսարանում երեկ պաշտոն է ստացել։ Խոսքը՝ Միքայել Հովհաննիսյանի մասին է։ Նա ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր է նշանակվել։ Այս մասին հայտնել են համալսարանի լրատվականից։

Բուհերի շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք կառուցելու վերաբերյալ հայարարություն Նիկոլ Փաշինյանն արել էր 2021 թվականի մարտի 28-ին։

Երևանյան բուհերի շենքերը վաճառելու գաղափարն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պայմանավորված է դրանց ֆիզիկական ենթակառուցվածքային ու բովանդակային խնդիրներով:

«Քանի որ շենքերը գտնվում են կենտրոնում, այդ շենքերը հանենք վաճառքի, ձևավորված գումարներից Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական-ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, և այս երեխաները այդ բարեփոխված դպրոցից հնարավորություն ունենան գնալ բարեփոխված բուհական համակարգ: Այսօր մեր բուհերում նույնիսկ շենքային պայմաններն ադեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին», - նշել էր վարչապետը:

Հայտարարությունից երկու օր անց՝ մարտի 30-ին,  Միքայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային տեսանյութ է հրապարակում։

Մեկ տարի անց Հովհաննիսյանը պաշտոն է ստանում։ Հետաքրքիր է ԵՊՀ պրոռեկտորը շարունակում է նույն կարծիքին մնալ, թե այնուամենայնիվ հասցրել է փոխել իր դիրքորոշումը, և արդյո՞ք նույն կերպ կարձագանքի արդեն պրոռեկտոր Հովհաննիսյանը, երբ Նիկոլ Փաշինյանը որոշի ԵՊՀ-ի շենքը ևս վաճառքի հանել։

Նշենք, որ Միքայել Հովհաննիսյանը միակը չէ, որ ծաղրել է Նիկոլ Փաշինյանի այս կամ այն հայտարարությունն ու գործողությունը, բայց պաշտոն ստացել։ Ժամանակին այդպիսի դրվագով  է հիշվել նաև Գրիգորի Մինասյանը, ով արդեն Արդարադատության փոխնախարարն է։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ Նիկոլ Փաշինյանի խիստ քննադատներից էր, հիմա՝ նրա հատուկ հանձնարարականներով դեսպանը։ Այս շարքը բավականին լայն է։

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր