00:00:00

Հայտնի է, թե ինչից է մահացել Վլադիմիր Ժիրինովսկին

11:10, 06 ապրիլ 2022 Աշխարհ

«Այսօր երկարատև հիվանդությունից հետո մահացել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Սա հարված է ողջ Ռուսաստանի, նրա համախոհների բանակի համար։ Առանց չափազանցության կյանքից հեռացավ մի մեծ մարդ, ինքն իրեն գրառեց մեր երկրի և ողջ աշխարհի պատմության մեջ։ Բոլորս սգում ենք»,- ասված է հայտարարության մեջ։

Բժիշկները մինչև վերջի պայքարել են ՌԴԼԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կյանքի համար։ Այս մասին ապրիլի 6-ին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից։

«Առաջատար մասնագետները, բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա կյանքի համար՝ այս իրավիճակում ցուցաբերելով հնարավոր բուժօգնությունը։ Առողջապահության նախարարությունը ցավակցում է Վլադիմիր Վոլֆովիչի հարազատներին և գործընկերներին»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ Известия-ի՝ մահից մի քանի օր առաջ Ժիրինովսկու վիճակում բացասական դինամիկա է նկատվել, ջերմություն  է ունեցել։ Քաղաքական գործիչը միացված է եղել թոքերի արհեստական ​​օդափոխության ապարատին, շարունակել է հակաբիոտիկ թերապիա ստանալ։ Ստորին վերջույթների այտուցվածություն է գրանցվել, բժիշկները փորձել են բակտերիաների աղբյուրը գտնել, սակայն չի ստացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր