00:00:00

Ե՞րբ է հաջորդ հանրահավաքը․ Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունը

10:50, 06 ապրիլ 2022

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ»-ի համատեղ հարահավաքը։ Շուրջ մեկ տարի է ընդդիմությունը փողոցային պայքար չէր ծավալում, և այս առումով օբյեկտիվ քննադատության էր ենթարկվում։ Հնչող «մեղադրանքերից» գլխավորն այն էր, որ հասարակության այն հատվածը, որը ընտրել է ընդդիմությանը մանդատ չի տվել բացառապես խորհրդարանում աշխատանքներ ծավալելու համար և բացի այդ ընդդիմությունը ժողովրդից քվե էր ուզում գործող իշխանությանը հեռացնելու համար։

Տևական դադարից հետո երեկ կայացած հանրահավաքը, ընդդիմադիր գործիչները հաջողված են համարում, անգամ անկեղծանում, որ իրենց սպասվածից շատ մարդ էր հավաքվել Ազատության հրապարակում։ Հնչեցին ելույթներ, գործող իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ գնահատականներ ու մինչ հանրության զգալի հատվածը սպասում էր կտրուկ գործողությունների ազդարարման, հանրահավաքի կազմակերպիչները հայտարարեցին՝ գնալու են Ֆրանսիայի հրապարակ և մեկ ժամով փակելու են հրապարակ տանող բոլոր ճանապարհները։

Արդյո՞ք այսքանով սահմանափակվելու է ընդդիմությունը, ի՞նչ նոր քայլեր ու գործողություններ են իրականացնելու և որ ամենակարևորն է, ե՞րբ է հաջորդ հանրահավաքը։ Այս հարցերի շուրջ Irakanum.am-ը մեկնաբանություն է ստացել ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանից։

«Երեկվա հանրահավաքն արեց մի քանի շատ կարևոր արձանագրումներ, որոնք մեր համար խիստ անհրաժեշտ են հետագա պայքարի համար։ Մենք միայն հանրահավաքներով չենք բավարարվելու, ամեն մի հանրահավաքից հետո կլինեն ակցիաներ, քայլեր, գործողություններ, այսինքն աշխատանք և հաջորդ հանրահավաքին կամփոփենք մեր աշխատանքը, մեր առջև կդնենք նոր խնդիրներ, կշարժվենք՝ առաջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ մինչ հաջորդ հանրահավաքը էլի քայլեր ու գործողություններ, տարբեր բողոքի ակցիաներ տեղի կունենան։

Հարցին, թե հայտնի չէ՞ հաջորդ հանրահավաքի օրը, Սաղաթելյանն ասաց․ «Մենք ունենք պլանավորված օրեր և ըստ իրավիճակի կհայտարարենք այդ մասին»։

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր