Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Գյումրու Ճանապարհային ոստիկանության հաշվառման- քննական բաժնի (առավել հայտնի ՄՌՈՒ)պետ Աշոտ Սայադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ։ Միաժամանակ մենք տեղեկացանք, որ Սայադյանի փոխարեն այդ պաշտոնում է նշանակվել Արայիկ Պողոսյանը։ Վերջինս ոստիկանության համակարգից է եղել, նախկինում աշխատել է Մասիսի ՄՌՈՒ-ի պետ, հետո մի պահ համակարգից դուրս է եկել, տեղափոխվել է Ղրիմ, բիզնես գործունեություն ծավալելու նպատակով, սակայն դարձյալ վերադարձել է համակարգ ու պաշտոն ստացել։
Irakanum.am-ի տեղեկություններով Արայիկ Պողոսյանը հանդիսանում է ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի մտերիմը և նրա ջանքերով է պաշտոնի նշանակվել։