00:00:00

Պուտինը հորդորել է ավելի շրջահայաց լինել պարենամթերքի արտահանման հարցում

17:04, 05 ապրիլ 2022 Աշխարհ

Այս տարի սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտի ֆոնին Ռուսաստանը պետք է շրջահայաց լինի արտասահման մատակարարումների հարցում։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այս տարի պարենային համաշխարհային դեֆիցիտի ֆոնին մենք պետք է շրջահայաց լինենք արտասահման մատակարարումների հարցում, մասնավորապես՝ ուշադիր վերահսկենք նման արտահանման պարամետրերը դեպի երկրներ, որոնք ակնհայտորեն թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ արտադրության ծավալների ավելացումը թույլ է տալիս Ռուսաստանում ապահովել սննդամթերքի ավելի ցածր գներ, քան համաշխարհային շուկայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր