Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ:
«Պարզապես այսօրվա համար ասենք. «Եկեք այլեւս ոչ մի բանի մասին չխոսենք» դիրքորոշումն ամենապարզն Է, հեշտ Է ասել. «Ես քեզ հետ չեմ խոսելու» (…): Ամենաբարդը խոսելն Է,- հայտարարել Է նա լրագրողներին:- Եվ այդ ամբողջ դիրքորոշմամբ հանդերձ (ուկրաինական կողմի – ծանոթ. խմբ.) գտնել հնարավորություններ հանդիպելու համար, եւ այդ հանդիպման ժամանակ գտնել ելք այդ իրադրությունից, եւ ըստ որում ելնելիս չկորցնել քո տարածքը, ես կարծում եմ, որ անհրաժեշտ Է քեզ համար նման նշաձող դնել այդ բանակցությունների համար»: Զելենսկին գտնում Է, որ «ինքն այլ ելք չունի», բացի «զգաստանալուց»: