00:00:00

«Այդ տղան բարբարոս է». Բայդենը` Պուտինի մասին

16:22, 04 ապրիլ 2022 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին «ռազմական հանցագործ» է անվանել: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

 

«Հիշում եք, որ ինձ քննադատեցին Պուտինին ռազմական հանցագործ անվանելու համար: Նա ռազմական հանցագործ է: Բայց մենք պետք է տեղեկատվություն հավաքենք, զենք տրամադրենք Ուկրաինային, որպեսզի նրանք շարունակեն կռվել, հավաքենք բոլոր դետալները, որպեսզի այն իսկական ռազմական հանցագործության դատական ​​գործ լինի: Այդ տղան բարբարոս է: Այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսել են: Ես կարծում եմ, որ դա ռազմական հանցագործություն է: Ես նոր պատժամիջոցներ եմ պահանջում, ես կշարունակեմ պատժամիջոցներ սահմանել»,- ասել է Բայդենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր