Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։
Համագումարի մեկնարկին Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ իր շուրջ հավաքելով հայրենասեր հայորդիների՝ ստեղծել է նախաձեռնող խումբ և անհրաժեշտ համարել «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական կուսակցություն հիմնելու գործընթացը։ «Իմ՝ որպես հայորդու կենսագրությունն ու կատարած աշխատանքները՝ ինչպես գործարար, այնպես էլ բարեգործության ոլորտներում, արդեն հայտնի են շատերին, որոնք հավատալով և վստահելով իմ ազնվությանը, հայրենասիրությանն ու հաջողված գործունեությանը, հավաքվեցին իմ շուրջը և այսօր վստահ ու համարձակ անցկացնում ենք մեր հիմնադիր համագումարը։ Մեր գործունեությունը սկսելու ենք առաջնահերթ մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը վերաբերող գործերով»,- նշեց Տիգրան Արզաքանցյանը։