Հրաչ Գարեգինի Գաբրիելյանը ծնվել է 2002թ. ապրիլի 3֊ին։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 47 դպրոցում։
2020 թվականին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` անվճար հիմունքուվ։
8 տարեկան հասակից զբաղվել է ըմբշամարտով։ Մասնակցել է մի շարք մրցումների։ Գրավել է 1֊ին հորիզոնականը` բարձր պահելով մեր երկրի եռագույնը։ Նա այսօր կդառնար 20 տարեկան: 20, բայց հավերժ 18։ Հրաչի հարազատները, բարեկամներն ու ընկերները այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում էին։ Ծննդյան տորթ, փուչիկներ, բայց տխուր ու արտասվող աչքեր, ծխացող խունկ ու համընդհանուր լռության մեջ չդադարող մրմուռ։ Մայրը երկար էր սպասել այս օրվան։ Որդուն բանակ ճանապարհելուց մեկ վարկյան անգամ չի կասկածել, իր մինուճար որդին անպայման տուն է դառնալու։ Հրաչը երեք քույրերի կրտսեր եղբայրն էր։ Համեստ ու հոգատար, ուշադիր, բայց ոչ խիստ, ասում է զոհված զինծառայողի քույրը՝ Տիգրանուհի Գաբրիելյանը։ Հիշում է եղբայրը մինչ բանակ զորակոչվելը, տանն ասել է, գուցե իր ծառայության ժամանակ պատերազմ լինի։ Հիմա հետահայցք են գցում Հրաչի շիրիմին ու լուռ արտասվելով ցածրաձայն կրկնում, կանխազգում էր:
Մանրամասները՝ տեսանյութում։