00:00:00

«Չենք դադարեցնելու փողոցի պայքարը». Լիլիթ Գալստյան

11:35, 03 ապրիլ 2022

Այսօրվա իրազեկման ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասել է, որ քանի կա այս իշխանությունը, Հայաստանի կազմաքանդումը, Արցախի հայաթափումը իրական վտանգ են հավաքական հայ ժողովրդի համար: «Չենք դադարեցնելու փողոցի պայքարը... Մենք կարող ենք այս վիճակից դուրս գալ` ազգային համախմբվածության, կոնցեպտուալ ծրագրերով: Համոզված ենք, որ առողջ արտաքին քաղաքականության, գործուն տեսլականների, ազգային համախմբվածության պայմաններում կարող ենք հայ ժողովրդին դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, դիմագրավել բոլոր տեսակի մարտահրավերները»,- նշել է նա:

Հիշեցնենք` երիտասարդներն ու պատգամավորները տեղեկացնում են քաղաքացիներին ապրիլի 5-ի հանրահավաքի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր