ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրել է․
«Տխրահռչակ ադրբեջանամետ խաղաղության պայմանագրին կամ կապիտուլյացիոն համապարփակ ակտին, ըստ էության, մենք ծանոթ ենք, որովհետև հաշվի առնելով այն հայտարարությունները, որ այն 5 նախապայմանները, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակը մեր առջև դրել է, ընդհանուր առմամբ ընդունելի են (!!!!!!) ՀՀ իշխանությունների համար:
Դա նշանակում է, որ այդ փաստաթուղթը իրենք համարում են մի գործընթաց, որը Հայաստանին սպառնացող վտանգները կչեզոքացնի: Բայց այստեղ ստիպված եմ փաստել ՀՀ իշխանությունների ոչ ադեկվատ թե՛ գործընթացների ընկալումը, թե՛ վերլուծումն ու հետևություններ անել։
Իրավիճակը առանց չափազանցություն որքան աբսուրդային է, նույն այդքան ծայրահեղ վտանգավոր։ Եվ արտահայտվում եմ ես շատ մեղմ, որ հանկարծ գույները խտացնելու մեջ ինձ չմեղադրեն»։