Հայրենակիցնե՛ր, Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր թիվ մեկ խնդիրն է. Թիվ մեկ խնդիրը։ Քառօրյա պատերազմից անցել է 6 տարի: Հայկական կողմի համար 2016 թվականի ապրիլյան պատերազմը հաղթանակ էր՝ մեր բոլորիս հաղթանակը: 2016 թվականի ապրիլի 2-ին վաղ առավոտից քաջ սյունեցիներից բաղկացած մեր ջոկատը արդեն պատրաստ էր առաջնագիծ մեկնելու և ժամեր անց մենք արդեն կատարում էինք մեր առջև դրված մարտական խնդիրները :
Երբ լայնամաշտաբ ագրեսիայի արդյունքում ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում և հասկացավ, որ ի զորու չէ շարունակել իր իսկ կազմակերպած հարձակումը, նա Ռուսաստանի դաշնությանը դիմեց խնդրանքով՝ այն է զինադադար : Ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Թող ոչ ոք չկասկածի․ մենք ժողովուրդ ենք, ում արժանապատվությունը առուծախի առարկա չէ: Աշխարհում հատուկենտ ժողովուրդներ կան, որ գիտեն խաղաղության գինն այնպես, ինչպես մենք:
Պատերազմը չի ավարտվել քանի դեռ թշնամին մեր երկրի ներսում է: Մենք դեռ անելիք ունենք ու նոր հաղթանակներն առջևում են: Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքին կյանք տված մեր բոլոր հերոսներին․․․