00:00:00

Ո՞ւմ է առաջադրելու «Հայաստան» դաշինքը Երևանի ընտրություններում․ Խամոյանի մեկնաբանությունը

13:58, 02 ապրիլ 2022

«Գիտեք անկեղծորեն կարող է խիստ էմոցիոնալ թվալ իմ արձագանքը, բայց այլ կերպ էլ լինել չի կարող, մենք այժմ գտնվում ենք մի իրավիճակում, չեմ չափազանցնում, բայց Հայաստանն ու Արցախը կորցնելու լուրջ վտանգի առջև, և այս պայմաններում խոսել 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների մասին, մեղմ ասած ճիշտ չէ»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, պատասխանելով, թե հարցին, թե արդյո՞ք խմբակցությունը քննարկում է Երևանի քաղաքապետի ընտրությունում թեկնածու առաջադրելու հարցը։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտոնապես հայտարարեց, որչ հաջորդ տարի կայանալիք Երևանի ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուն լինելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Մինչ այդ նա կնշանակվի Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում։

 

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իր համար խիստ դատապարտելի  է այն պահվածքը, որ իշխանությունը դրսևորում է այս իրավիճակում։ «Մի կողմից իրենց վարչապետի գլխավորությամբ հայտարարում են, որ Ադրբեջանը կարող է նորից հարձակում գործել Հայաստանի սահմանների և Արցախի ուղղությամբ, մյուս կողմից օրինակ երեկ խորհրդարան էին  բերել մի նախագիծ, որով փաստացի «զավթում» են այն համայքները, որոնք ընտրությունների միջոցով հնարավոր չի եղել վերցնել, ու այս պայմաններում Երևանի ավագանու ընտրությունների մասին էին երեկ անըդհատ խոսում, մինչդեռ դրա նախորդ օրը իրենց քաղաքական ղեկավարը ահազանգում էր, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման»,- ասաց Խամոյանը։

Նրա խոսքով՝ այս պայմաններում կարելի է երեք հետևություն անել։ Առաջինը՝ ըստ նրա այն է, որ կամ Նիկոլ Փաշինյանն է ստում, կամ նրա քաղաքական թիմը ադեկվատ չի ընդունում իրավիճակը, և կամ լուրջ չեն ընդունում Փաշինյանի հայտարարությունները։

 

«Այսօր խոսել Երևանի ավագանու ընտրություններից և մեր հնարավոր մասնակցության մասին տեղին չէ, որովհետև մինչև 2023 թվականը բավականին շատ հարցեր կան լուծելու, կրկնում եմ մեր երկիրը կանգնած է լրջագության խնդրի առաջ և պետք է մինչև 2023 թվականը Երևան մայրաքաղաքը գոյություն ունենա»,- ասաց պատգամավորը, հավելելով, թե միևնույն ժամանակ տեսնում են, որ իշխանությունը իր թեկնածուի համար արդեն իսկ փորձում է ապահովել վարչական ռեսուրս։ Խամոյանը օրինակ է բերում Չեխովի դպրոցի շուրջ ընթացող զարգացումները։ «Իշխանությունները չնայած առկա մարտահրավերներին, անվտանգային, պատրաստվում են վարչական ռեսուրսներով Երևանի ավագանու ընտրություններին։ Այս պահին Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մեզ մոտ տեղի չի ունեցել»,- եզրափակեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

 

Նշենք, որ մյուս քաղաքական ուժերը ևս չեն հստակեցրել իրենց անելիքները։ Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են հաջորդ տարի։

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր