Քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։ «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Տեղեկացրել եմ նրան Հայաստանին արված խաղաղության համաձայնագրի առաջարկի և այդ համաձայնագրի վերաբերյալ մեր առաջարկների մասին։ Վերջին օրերին Հայաստանից մի շարք մարդկանց կողմից դրական մեսիջներ ենք ստանում։ Ադրբեջանը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը այս հարցում»,- ասել է Բայրամովը։