00:00:00

Հանրությունը պատրաստ չէ ընդունել, որ զոհվածի մայրը կարող է առևտուր անել, երեխա ունենալ․ Աննա Հակոբյան

08:10, 02 ապրիլ 2022

Մենք՝ որպես հանրություն, ունենք, այսպես ասած, կոնսենսուս առ այն, որ Արցախյան պատերազմում զոհված հերոսների մայրերը պետք է դրսևորեն որոշակի հանրային պահվածք, մենք նրանց պարտադրում ենք այդ պահվածքն ու պատրաստ չենք ընդունել մեր պատկերացումներից դուրս նրանց որևէ գործողություն։ Ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասում է Աննա Հակոբյանը։

«Մենք պատրաստ չենք ընդունել մեր պատկերացումներից դուրս նրանց որևէ գործողություն, լինի դա պարել, զարդարվել, ժպտալ, երաժշտություն լսել, երեխա ունենալ, առևտուր անել»,-ասում է նա։

Հակոբյանի խոսքերով, հանրությունն ունի չընդունելի իր պատճառները և դա հիմնականում ամփոփված է հետևյալ թեզի մեջ, որ զոհվածի մայրը մեզ համար սրբություն է․ «Առաջին եթերից հետո մայրիկներն արձագանքել են, չեմ տեսել որևէ մեկի կողմից ժխտում, որ ունի հանրային այդպիսի ճնշում իր վրա որոշակի պահվածքի։ Շատերն արձագանքել են՝ հաստատելով, որ այո ենթարկվում են այդպիսի ճնշման և իհարկե երջանիկ չեն այդ առիթով»։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր