00:00:00

Նիկոլ Փաշինյանը մեծ թվով թիկնապահներով այցելել է «Եռաբլուր»․ զոհերից մեկի հարազատը ծաղիկներով ստիպված է եղել կանգնել մուտքի մոտ և սպասել այնքան, մինչև որ նա կհեռանար

11:59, 02 ապրիլ 2022 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր` ապրիլի 2-ին, ապրիլյան պատերազմի 6-րդ տարելիցին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: 

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ վարչապետը «Եռաբլուր» էր այցելել մեծ թվով  անվտանագության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրա «Եռաբլուր» պանթեոնում գտնվելու ընթացքում աշխատակիցները  սահմանափակել էին  մուտքը դեպի «Եռաբլուր»-ի տարածքը, անգամ իրենց հարազատների շիրիմներին այցելողների համար:

Մինչ վարչապետը Եռաբլուրում էր, զոհերից մեկի հարազատը ծաղիկներով ստիպված էր եղել կանգնել մուտքի մոտ եւ սպասել այնքան, մինչեւ որ նա կհեռանար:

Վարչապետին մեծ հեռավորությունից մոտենալ չեն թույլատրել նաեւ NEWS.am-ի թղթակցին: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր