Իտալական «Ռոման» հույս ունի երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ։
Հաջորդ շաբաթ հռոմեական ակումբի ներկայացուցիչները կբանակցեն 33-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ, հաղորդում է Corriere dello Sport-ը։
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանին թիմում պահել առնվազն եւս մեկ տարի։
Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։