Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Տեղական ինքնակառավարման մասին օրենքում:
Նախագծով առաջարկվում է ՝այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել:
Օրինագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 4 պատգամավոր:
Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արփինե Դավոյանը:
ՔՊ-ականները հիմնավորում են, որ օրենսդրական նախաձեռնության հրատապությունը նրանում է, որ այն համայնքներում, որտեղ նման խնդիր է ստեղծվել, կարգավորվի ՏԻՄ կառավարությամը և վերականգնվի քաղաքացիների սպասարկման բնականոն գործընթացը: