00:00:00

Ընդիմության օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարություն․ Սիմոնյան

09:15, 01 ապրիլ 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը պատմության առաջին օրվանից անվտանգության խնդիր է ունեցել։

«Սեպտեմբերի 27-ից այս կողմ պատերազմի հավանականությունը գրեթե նույնն է եղել՝ միշտ բարձր է եղել, իսկ ի՞նչ եք արել դուք, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններ եք ներկայացրել», - դիմելով ընդդիմությանը՝ ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ընդիմության օրակարգը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ու զուգորդված խոսակցություն Ադրբեջանի ռազմական գործողությունների հետ։

«Ընդդիմադիր թևի գերակշիռ մասի խոսքը ինչ-որ զուգադիպությամբ համընկնում է ադրբեջանական բանակի գործողությունների հետ», - հայտարարեց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանն ասաց, թե ժողովուրդն ամեն ինչ տեսնում է ու ճիշտ գնահատական է տալիս։

«Դրա համար, երբ «զավթում են», պետք է մարդկանց հետ այնպիսի հարաբերություններ, այնպիսի քաղաքականություն կառուցել, որ հնարավորություն ունենալ մասնակցել ՏԻՄ ընտրություններին», - նշեց ԱԺ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր