00:00:00

Աջափնյակի թաղապետը կփոխվի․ կադրային փոփոխություններ քաղաքապետարանում

09:03, 01 ապրիլ 2022

Երևանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունները, որոնք սկիզբ են առել տարեսզկբից շարունակական են լինելու։ Մի քանի թաղապետեր արդեն իսկ փոխվել են։ Հաջորդը՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի հերթն է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ արդեն իսկ հստակ որոշում կա Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն քաղաքային իշխանությունն, առավել կոնկրետ քաղաքապետարանում դեռ պաշտոնի չանցած Տիգրան Ավինյանը որոշել է նշանակել քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին։

Վերջինիս փոխարեն էլ այդ պաշտոնում կնշանակվի Շիրակի նախկին փոխմարզպետներից Հովհաննես Զոհրաբյանը։ Նա ավելի շատ հանդիսանում է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կադրը և վերջինիս ջանքերով է Երևանի քաղաքապետարանում պաշտոնի անցնում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր