00:00:00

Դուք նախաձեռնե՞լ եք այդպիսի բան․ Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

08:45, 01 ապրիլ 2022

Ինչ-որ այլընտրանքային նախագիծ եք ներկայացրել, որ պետք է քննարկվի, մենք էլ մերժե՞լ ենք. չէ. այդ դեպքում չեմ հասկանում ձեր դժգոհությունը: Այս մասին, այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, որոնք դժգոհում են, որ Հայաստանում «պատերազմից 5 պակաս» քննարկում են Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:

«Այո, կան այլ հարցեր, որոնք նույնպես կարող էին քննարկվել: Դուք նախաձեռնե՞լ եք այդպիսի բան: Պատասխանն է՝ ոչ: Հետեւաբար, ես չեմ հասկանում, օրինակ տիկին Խամոյան, մենք ձեզ գործի՞ց ենք կտրել, դուք էս պահին զբաղվում էինք անվտանգային խնդիրներով, ձեզ կտրեցինք գործխից, բերեցինք էս դահլի՞ճ: Չեմ կարծում»,-ասաց նա:

Հարգելի գործընկերներ, ճիշտ եք, կան հրատապ քննարկելու հարցեր, եկեք քննարկենք այդ հարցերը առաջարկված ֆորմատով: Հակառակ դեպքում մի եկեք եւ այստեղ մի ասեք, որ կան հրատապ հարցեր, որոնք մենք չենք ուզում քննարկել: Ուզում ենք քննարկել, խնդրում եմ ձեր պատասխանը»,-ասաց Ռուբինյանը:

Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է մի օրինագիծ, որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։ Այս պահին նման իրավիճակ կա Վանաձորում:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր