00:00:00

Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստին հետևում է օնլայն (լուսանկար)

08:38, 01 ապրիլ 2022

Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 33 պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 1-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է:

Օրակարգում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։

ԱԺ արտահերթ նիստի աշխատանքների մեկնարկը տվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որից հետո ըննդիմադիր խմբակցություններից որոշակի հարցեր ուղղվեցին ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանին։ Նախագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ նաև Ալեն Սիմոնյանը, որից հետո հեռացավ խորհրդարանի նիստերի դահլիճից։ Նիստն այս պահին նախագահում է փոխնախագահներից Ռուբեն Ռուբինյանը, իսկ Ալեն Սիմոնյանը աշխատանքներին հետևում է օնլայն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր