Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Թշնամին օգտագործում է տարբեր հնարքներ՝ հատկապես Արցախում համատարած խուճապ տարածելու և հայաթափելու համար։ Թշնամին այս պահին չունի հնարավորություն՝ զենքի ուժով տիրանալու Արցախի մյուս տարածքներին, բայց քարոզչական ահաբեկչություն է իրականացնում՝ գործի դնելով տեխնոլոգիաներ, թե իբր ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտում են, կամ որ Արցախը վաղուց ծախված է և այլն։
Այս տեսանյութում մանրամասն անդրադարձել եմ մի շարք նման խնդիրների և դրանց հաղթահարման ուղիներին։
Այսօր կխոսեմ նաև որոշ պաշտոնյաների պահվածքի մասին, որոնք էլ իրենց հերթին խուճապի տարածման աղբյուր են»։