00:00:00

Արսեն Հարությունյան. Հաղթանակս նվիրում եմ այս պահին սահմանին կանգնած բոլոր զինվորներին

22:36, 31 մարտ 2022 Սպորտ

Քանի որ եզրափակիչում հաղթել եմ թուրք մրցակցին, հաղթանակս նվիրում եմ այս պահին սահմանին կանգնած բոլոր զինվորներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուդապեշտից ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

23-ամյա ըմբիշը մարտի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 61 կգ քաշայինների եզրափակիչում թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Ոսկե մեդալի ճանապարհին Արսեն Հարությունյանը տարավ երեք փառահեղ հաղթանակ: Քառորդ եզրափակիչում 2 րոպե 19 վայրկյան տուշեով հաղթեց մակեդոնացի Բեսիր Ալիլիին: Կիսաեզրափակիչում առաջին մրցափուլում 0:6 պարտվելիս 13:8 հաշվով հաղթեց 2021 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, լեհ Էդուարդ Գրիգորեւին, իսկ եզրափակիչում 15:3 հաշվով փառահեղ հաղթանակ տարավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, թուրք Սուլեյման Աթլիի նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր