Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական մեդիա-հարթակներում տարածվող թեզին առ այն, որ ՀՀ տարածքով Ուկրաինա վարձկան ահաբեկիչներն են տեղափոխվում:
«Ակնհայտ է, որ երկու տարի առաջ արցախյան պատերազմին վարձկան-ահաբեկիչների ներգրավվածությունից տուժած Հայաստանը երբեք չի կարող նպաստել Հայաստանի տարածքով Ուկրաինա օտարերկրյա ահաբեկիչների տեղափոխմանը և տեղակայմանը»,- գրել է ՀՀ վարչապետը:
Ստորև՝ գրառման ճեպապատկերը: