00:00:00

Եթե ռուս խաղաղապահները չլինեն, ապա Արցախ չի լինելու, սա միանշանակ է․ Դավիթ Բաբայան

19:14, 31 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի նպատակներից մեկը հայ–ռուսական եղբայրական հարաբերությունները խարխլելն է, քանզի եթե չլինեն ռուս խաղաղապահները, ապա Արցախ չի լինելու, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը։

«Ո՞ւմ է դա օգտու տալիս։ Ոչ մի հայի դա օգուտ չի տալիս։ Պահը իսկապես ճակատագրական է, իրավունք չունենք սխալներ թույլ տալու, դեմագոգիայով զբաղվելու։ Սա շատ լուրջ գործընթաց է, այստեղ պետք է հայրենասերներն ու պրոֆեսիոնալներն աշխատեն»,– ասել է նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում կլինեն ոչ ցանկալի զարգացումներ։

«Խաղաղապահներն իրենց առաքելությունը լիովին իրականացնում են ․․․ Եթե ռուս խաղաղապահները չլինեն այստեղ, Արցախ չի լինելու»,– ընդգծել է նա՝ հավելելով, որ չպետք է արկածախնդրության գնալ։

«Մարդիկ կան, որ տարբեր գնահատականներ են տալիս, ոմանք բղավում են` իրենց հայրենասերի տեղ դրած։ Արցախի ճակատագիրը խաղալիք չէ, հատկապես հիմա։ Այո՛, առանց ռուս խաղաղապահների չի լինելու Արցախ, սա միանշանակ է, թող որևէ մեկի մոտ իլյուզիա չլինի, մենք ենք, չէ՞, այստեղ ապրում և մենք չենք ուզում պատմության մեջ դառնանք այն սերունդը, որ կորցրել է 10-15 000 տարվա մեր հայրենիքը»,– ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր