Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 12:10-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Հարություն Բ.-ի վարած Ford Transit մակնիշի և Գյումրիի բնակիչ, 57-ամյա Համլետ Հ.-ի վարած Lexus LX 470 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, նրանք նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, Ford Transit էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: