Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը՝ շեշտելով գործնական խնդիրները լուծելու անհրաժեշտությունը տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։ Կողմերը շեշտել են եռակողմ հայտարարության բոլոր դրույթները կատարելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում։