00:00:00

ՊԵԿ նախագահը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

16:00, 31 մարտ 2022 Քաղաքականություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, մաքսային և հարկային ոլորտներում տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Ղազախստանի Հանրապետության հարկային ու մաքսային օրենսդրություններում կատարված վերջին փոփոխություններին վերաբերող հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև դրա շրջանակում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր