00:00:00

Հույս ունեմ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել խաղաղության պայմանագրի բոլոր հարցերը. Փաշինյան

Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով, այսօր կառավարության նիստին հայտարաեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա կրկին հաստատեց Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր:

«Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը», - ասաց ՀՀ վարչապետը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր