Օրը սկսենք «ծանր վիրավորանքի» հոդվածին վերաբերող հերթական «հիանալի» նորությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ հանցակազմը կոտրում է տասնամյակներ ու հարյուրամյակներ շարունակ «նախկինների» ստեղծած քրեական իրավունքի անքակտելի սկզբունքները և 137.1 հոդվածը դուրս է բերում տիեզերական ասպարեզ։ Եթե Դուք բարձրաստիճան նիկոլականին ուղղված «ծանր վիրավորանքը» հասցնեք անգամ «Սոյուզ-Ապոլոն» տիեզերական կայանից՝ միևնույն է՝ Շենգավիթի բաժնում ձեր վրա քրեական գործ կհարուցվի։
Դե ինչ, սպասեք ձեր այս նոր «տեսության» побочный эффект-ներին։
ՀԳ. Քննիչի անունը հատուկ չեմ հրապարակում, քանի որ մի քանի տասնյակ գործերի վերլուծության արդյունքում եկել եմ հստակ հետևության՝ այս խայտառակության հետևում կանգնած է ոչ թե քննչական կոմիտեն, այլ դատախազությունը։