00:00:00

Գոշավանք, Օշականի եկեղեցի․ քրիստոնեության պահպանման խոսուն վկաներ (տեսանյութ)

22:19, 30 մարտ 2022 Տեսանյութեր

Հայաստան․ 1180 թվական։ Գեղատեսիլ Տավուշի մարզի Գոշ գյուղում, գետի աջ ափին միջնադարի հանճարեղ մտածող, առակագիր, հոգևորական Մխիթար Գոշը իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ կառուցում է վանական համալիր։ Միջնադարյան վանական հզոր համալիրը սկզբում անվանվել է Նոր Գետիկ։ Մխիթար Գոշի մահից՝ 1213 թվականից հետո համալիրը ի պատիվ մեծ մտածողի ստացել է Գոշավանք անվանումը։ Համալիրի կառուցումից ութ դար հետո, 2013 թվականին Գոշավանքի վանքում տեղադրվեց Մխիթար Գոշի բրոնզաձուլ արձանը։ Բացման հանդիսավոր արարողությանը ի թիվս հարյուրավոր հավատավորների մանսակցում էին նաև պետական ու հոգևոր այրեր։

Իսկ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի այցելող հազարավոր հայերին ու օտարերկրացիներին լուռ ու անխոս հայաացքով դիմավորում ու ճանապարհում են հայ ժողովրդի ինքության ու քրիստոնեության պահպանման գործում մեծ ներդրում ունեցած հայոց մեծերի՝ Մեսրոպ Մաշտոցի ու Մխիթար Գոշի հուշակոթողները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր