00:00:00

Քննարկումներ ունեցել ենք, ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին նշանակեմ փոխքաղաքապետ․ Հրաչյա Սարգսյան

20:00, 30 մարտ 2022 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Sputnik Արմենիայի»   հետ զրույցում ասել է, որ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու շուրջ քննարկումներ եղել են և չի բացառել, որ գուցե Ավինյանին նշանակի այդ պաշտոնում։

«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին կնշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետը անդրադարձել է նաև շրջանառվող լուրերին, թե Ավինյանն է կառավարում Երևանի քաղաքապետարանը։

Հիշեցնենք, որ մամուլը քանիցս գրել է, որ Տիգրան Ավինյանին պատրաստվում են Երևանի ստվերային քաղաքապետ նշանակել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր