«Արցախ. պայքար Քարագլխի համար» թեմայով քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ քանի դեռ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բոլոր այլընտրանքները լինելու են պատերազմները:
«Մենք պետք է հասարակության համար նոր նպատակակետեր, թիրախներ սահմանենք. դա հնարավոր է միայն այս իշխանություններին հեռացնելուց հետո: Դատարկ հույսեր են, որ սրանք մի օր հօգուտ Հայաստանի.... որ անելու լինեին, վաղուց արած կլինեին... Պատմությունն արդարացնելու է և՛ Սերժ Սարգսյանին, և՛ ՀՀԿ-ին, և՛ ազգային բոլոր ուժերին, իսկ մինչև այդ դեռ ապրել է պետք»,- ասել է նա: