00:00:00

Համալսարանական պրոֆեսիոնալ թիմին հաջողվեց փոքրիկին առողջացնել

15:30, 30 մարտ 2022 Առողջություն

Լեյշմանիոզ հիվանդության մաշկային ձև ունեցող պացիենտը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Բոքսային բաժանմունքում ստացել է սպեցիֆիկ բուժում և բարոթերապիայի 5 սեանս։ Նշենք, որ նորագույն սերնդի բարոսարքով անցկացվող սեանսի տևողությունը 45 րոպե է: Բարոխցիկն ամբողջությամբ ապակեպատ է և թափանցիկ, որի շնորհիվ պացիենտը տեսնում է իր շուրջը կատարվող գործընթացները: Տրամադրվում է բարոհագուստ և տեղեկատվություն բարոսեանսի մասին:

Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Ողջ ընթացքում պացիենտը գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո, և անհրաժեշտության դեպքում սեանսը կարող է ընդhատվել ընդամենը 60 վայրկյանի ընթացքում: Համալսարանական թիմը վստահեցնում է` թթվածնի բարերար ազդեցությունը օրգանիզմի վրա հիպերբարիկ պայմաններում օգտագործելն ուղղված է, առաջին հերթին, առողջական տարբեր խնդիրների, այդ թվում հետքովիդյան բարդությունների հաղթահարմանը:

 

Հիշեցնենք, որ բարոթերապիայի ծառայությունը ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ներդրվել է 2021 թվականի վերջից:

 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր