Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր առաջին մրցանակները նվաճեց Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 6:2 հաշվով հաղթեց գերմանացի Նիկլաս Ստեխելին և նվաճեց բրոնզե մեդալ։
70 կգ քաշային Արման Անդրեասյանը վրացի Զուրաբ Յակոբիշվիլու հետ եզրափակիչ գոտեմարտում 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեց և բավարարվեց արծաթե մեդալով:
79 կգ քաշային Արման Ավագյանը 3-րդ տեղի համար մարտում լարված պայքարում զիջեց վրացի Վլադիմիր Գամկրելիձեին` 7:9, և մնաց առանց մեդալի:
Վաղը կկայանան վերջին 5 քաշային կարգերի եզրափակիչ և սփոփիչ մրցամարտերը: