00:00:00

Փաշինյան. ԱՊՀ ՄԽՎ-ն կարեւոր ջանքեր է գործադրում պառլամենտարիզմի զարգացման ուղղությամբ

10:10, 29 մարտ 2022 Քաղաքականություն

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (ՄԽՎ) կարեւոր ջանքեր է գործադրում Համագործակցության անդամ երկրներում պառլամենտարիզմի զարգացմանն ուղղությամբ։ Այս մասին երեքշաբթի ասված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որն ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հանդիսավոր նիստին ընթերցել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Միջխորհրդարանական վեհաժողովը Համագործակցության անդամ երկրներում պառլամենտարիզմի զարգացմանն ուղղված կարեւոր ջանքեր է գործադրում, այդ թվում՝ անդամ երկրներում ընտրությունների մոնիտորինգին մասնակցության պրակտիկայի միջոցով։ ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեության ոչ պակաս կարեւոր ոլորտը եղել եւ մնում է միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի լայն շրջանակի շուրջ համաժողովների եւ կլոր սեղանների անցկացման թեման»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է ՀՀ կառավարության ղեկավարը, «հասարակության ժամանակակից իրողությունները, մշտապես փոփոխվող կենսապայմաններն ու ժամանակի նոր մարտահրավերները հրատապ խնդիրներ են ձեւավորում խորհրդարանական աշխատանքի համատեքստում»։

«Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգային հարցերը կարող են լուծվել համատեղ՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, այնպիսի կարեւոր խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով, ինչպիսիք են քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թեւերի փոխգործակցությունը եւ քաղաքացիական հասարակության ձեւավորումը»,- հավելել է նա։

ՀՀ կառավարության նախագահն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանը հատկապես կարեւորում է միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացումը։ «Վստահ ենք, որ ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության ամուր փորձի հարստացումը կշարունակի նպաստել ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ ընդհանուր համագործակցության զարգացմանը մեր պետությունների միջեւ»,- հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր