00:00:00

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայտարարություն է տարածել

00:27, 29 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պաշտոնական տելեգրամյան  ալիքը:

«Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներք: Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մարտի 24-ին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնք ու առաջացել գերիշխող դիրք ունեցող Քարագալուխ հատված։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն երկուշաբթի փաստեց, որ թշնամին շարունակում է մնալ նույն հատվածում։

Արցախի տեղեկատվական շտաբից ավելի ուշ հայտնեցին հետևյալը․

«Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,-նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր