00:00:00

«Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է, որը կարելի է գնել օնլայն խանութում. Fip.am

23:46, 28 մարտ 2022 Քաղաքականություն

Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիան» հրապարակել է մի ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են ԶՈՒ հետախուզական խմբերը հատուկ նշանակության մարզումներ իրականացնում անտառում և կատարելագործում իրենց հմտությունները, տեղեկացնում է fip.am–ը։ 

Ռեպորտաժում ասվում է, որ հետախուզական խմբի հագուստը հարմարեցված է տեղանքին։  Տեսանյութի ուսումնասիրությունից, սակայն, պարզ է դառնում, որ հետախույզների համազգեստները ռազմական չեն։ Ավելին՝ տեսանյութի հենց առաջին վայրկյաններից հետախույզների քողարկիչ համազգեստի վրա երևացող տարբերանշանը «պատմում է» դրա ծագման մասին։

Ներքևի լուսանկարում երևում է քողարկող համազգեստի տարբերանշանը։

Այս նշանը պատկանում է ամերիկյան Kleen Guard ընկերությանը։ Միայն անվանումը որոնելիս արդեն հնարավոր է գտնել ընկերության և արտադրանքի մասին տեղեկություններ։ Օրինակ՝ հենց այս համազգեստը վաճառվում է amazon.com կայքում, փաթեթը (25 հատը)* 148$-ով։

Համազգեստի նկարագրությունում երևում է, որ այն մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ կոմբինեզոն է, որը նախատեսված է մաքրման աշխատանքների համար:   Պաշտոնական կայքում ներկայացված են բրենդի տարբեր արտադրանքներ, որոնցից և ոչ մեկը նախատեսված չէ ռազմական նշանակությամբ օգտագործելու համար։ Այս համազգեստը վաճառվում է տարբեր երկրներում։ Օրինակ՝ ռուսական վաճառքի կայքերից մեկում այն դարձյալ ներկայացվում է որպես մեկանգամյա հագուստ և նախատեսված է տարատեսակ ոչ ռազմական նշանակության աշխատանքներ իրականացնելու համար։

Ռազմական նշանակության համար նախատեսված (կամ հարմարեցված) լինելը կարևոր է տարբեր պատճառներով՝ հիմնականում զինվորականի պատշաճ, հարմարավետ ու պրակտիկ հանդերձանքի, պահուստային փամփշտակալները և այլ սպառազինությունը հարմարավետ կրելու տեսանկյունից։   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր