00:00:00

Փառուխում թուրքերի դուրս գալուց հետո այդ տարածքում ռուսներն են, ոչ թե մեր բանակը․ Դավիթ Թորոսյան

21:26, 28 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը գրում է․

«Ընկերներ, այս պահին առկա իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվությունը հետևյալն է, թշնամին որոշ քանակով զորք որոշակի հատված հետ է քաշել Փառուխից, որտեղ այժմ ռուս խաղաղապահներն են, մերոնցից մարդ չկա, մեկ անգամ ևս կրկնեմ, թուրքերի դուրս գալուց հետո այդ տարածքում ռուսներն են, ոչ թե մեր բանակը։

Թշնամին շարունակում է որոշակի քանակությամբ կենդանի ուժով դիրքավորված մնալ Քարագլխի մի երեսին, այն հատվածը որտեղ մոտավորապես այժմ գտնվում է թշնամական զորքը, կոչում են «Պուզտի քար», այդ հատվածից հրաժարվում են դուրս գալ և փորձում են գյուղի նահանջած վայրից որտեղ հիմա են, «ճանապարհ» ունենալ դեպի Քարագլխի զբաղեցրած հատված։

Կարեւոր է հասկանալ և իմանալ, որ այստեղ խնդիրը առաջնահերթ Փառուխ գյուղը չէ, քանի որ Քարագլուխը զբաղեցնելուց հետո ուղիղ դիտարկվող կդառնա նաև Խրամորթը և ըստ էության դուրս գալով գյուղից թուրքերը միևնույնն է թույլ չեն տա այդտեղ մարդ բնակվի, իսկ այդտեղ դիրքավորվելուց հետո, հնարավոր հետագա զարգացման համար Քարագլուխը կարող է հանդիսանալ հրաշալի ելման բնագիծ, ինչը մեզ համար բավականին ռիսկային է։ Սա ընդամենը մի գյուղի խնդիր չէ։

Հ.Գ Խնդրում եմ այլ հարցեր չտալ, քանի որ այլ հրապարակման ենթակա ինֆո այս պահին չկա պարզապես։ Նորությունների դեպքում կտեղեկացնեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր