Ռուսաստանը կդիմանա իր նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, իսկ հակառուսական սահմանափակումները մեծ հարված են հասցնում այն երկրների տնտեսություններին, որոնք Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են սահմանել, և պարզ չէ, թե ով առավել կտուժի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ղազախստանի սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ դժվար կլինի, սակայն Ռուսաստանը կդիմանա, կմաքրի իր տնտեսությունը, այն ավելի արդյունավետ, ավելի անկախ կդարձնի: