00:00:00

Անհրաժեշտ են գործուն քայլեր ԼՂ-ում իրավիճակի դեէսկալացիայի համար․ ՀՀ ԱԳ նախարարն ասել է ԱՄՆ դեսպանի հետ զրույցում

19:42, 28 մարտ 2022 Քաղաքականություն

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակը։

Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր