00:00:00

Ռոմանոս Պետրոսյանի հրահանգով ստիպում են Զովունիի գյուղապետին աշխատանքից ազատվել

08:37, 28 մարտ 2022

Կոտայքի մարզի Զովունի համայնքում իշխանությունը փորձում է «հեղափոխություն» իրականացնել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ մի խումբ ՔՊ-ականներ ձեռնարկել են Նաիրի խոշորացված համայնքի Զովունի գյուղի վարչական շրջանի ղեկավար Արտաշես Ղարիբյանի պաշտոնանկությունը։

Մեզ ասացին, որ գործընթացի թիկունքում ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն է կանգած և հենց նրա հովանավորությամբ է կազմակերպվում այս ամենը։ Զովունի համայքի բնակիչների մեծ մասը, սակյան դեմ է վարչական շրջանի ղեկավարի փոփոխությանը։

Չի բացառվում, որ գյուղապետարանի շենքում քիչ հետո հրավիրվի մամուլի ասուլիս։ 

Այս պահին գյուղացիները ի աջակցություն հավաքվում են գյուղապետարանի շենքի մոտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր