ՀՀ-ում 72 միավոր անշարժ գույք են ձեռք բերել Թուքիայի քաղաքացիները, որոնց մեծ մասը բնակարաններ են, իսկ Ադրբեջանի քաղաքացիները ձեռք են բերել 5 միավոր անշարժ գույք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Նա նշեց, որ ՀՀ- ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ոչ ՀՀ քաղաքացիները նույնպես։