Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Փոխհրաձգության արդյունքում կողմերից յուրաքանչյուրի մոտ երկուական մարդ է վիրավորվել։ Հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից իրադրությունը կայունացվել է: