Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 37198 անձից 12373-ը կամ 33.43%-ը։
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը մինչ այդ ժամը գրանցվել է Շաղափ գյուղում՝ 45.53 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը 14:00-ի դրությամբ եղել է Լուսառատ գյուղում։
Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 1751 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 465-ը։