Ո΄չ դպրոցներում, ո΄չ մանկապարտեզներում, ո΄չ էլ համայնքապետարանների շենքերում մենք քարոզ չենք անի, դա մեր սկզբունքների դեմ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Թարթիկյանը:
«Մենք ամեն ինչ արել ենք, որ ազնիվ, արդար պայքար գնա: Այս ընտրությունները սուտն ու կեղծիքը արմտախիկլ անելու ընտրություններ են, այս ընտրություններով մենք պետք է պայքարենք մեր համայնքների շենացման համար, այնպես անենք, որ քաղաքացիները ապրեն բարեկեցիկ, մաքուր միջավայրում»,-ասաց նա:
Հարցին, թե ինչի չեն դատապարտել Պնախարար Սուրեն Պապիկյանի քարոզարշավին մասնակցելու փաստը, Թարթիկյանն ասաց, որ ինքը բանակի եւ պաշտպանության նախարարության հետ կապված ոչինչ չի ասի` թե լավը, թե վատը:
Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: