Ինչպես տեղեկացրել ենք՝ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այսօր համայնքի ղեկավար են ընտրում:
168.am-ի տեսախցիկը վաղ առավոտից Ուրցաձորի ընտրատեղամասերի մոտ կուտակումներ է ֆիքսել՝ թե՛ մարդկանց, թե՛ ավտոմեքենաների: Ընդ որում, ավտմեքենաներում ևս քաղաքացիներ կան, որոնք, ըստ երևույթին, հետևում են ընտրատեղամասեր ժամանող քաղաքացիների հոսքին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ընտրատեղամասերը «շրջապատած» անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցներն են:
ՔՊ-ականները «շրջապատել» են Ուրցաձորի ընտրատեղամասերը
ՔՊ-ականները «շրջապատել» են Ուրցաձորի ընտրատեղամասերը
