00:00:00

Ստեփանակերտը մասնակի հոսանքազրկված է. գազի խնդրին ավելացել է նաև լույսը

22:56, 26 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Քիչ առաջ Ստեփանակերտ քաղաքի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարումն անջատվեց։ Մարտի 8֊ից սկսած բնական գազից զրկված արցախցիներն այս անբարենպաստ եղանակային պայմաններում հնարավորություն չունեն նաև հոսանքով ջեռուցել տունը և հոգալ մյուս կենցաղային կարիքները։ Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է Factor.TV-ի լրագրողը։ 


Ստեփանակերտցիները Factor.TV-ի հետ զրույցում հայտնել են, որ պատերազմից հետո հոսանքազրկումներ հաճախակի են գրանցում` այն էլ օրը մի քանի անգամ։ Scroll Down Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում տեղի ունեցած գազատարի վթարի հետևանքով ս․թ․ մարտի 8-ից Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս վերանորոգել խողովակը։ Մարտի 18-ին հաղորդվել է գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվել է, սակայն ավելի ուշ հայտարարություն է տարածվել, որ Արցախի գազամատակարարումը կրկին դադարեցվել է՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով: Լուրեր են շրջանառվում, որ գազատարի վերանորոգման ընթացքում Ադրբեջանը փական է տեղադրել գազատարի վրա, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր